ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում

Ռոբերտ Քոչարյան. Հայաստանը Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշնակցից վերածվել է Ռուսաստանի պրոտեկտորատի Հարավային Կովկասում
28.01.2021 | 13:23

«Այս իշխանությունը ռազմաքաղաքական դաշնակցի կարգավիճակից Հայաստանը դարձրել է Ռուսաստանի պրոտեկտորատ: Ճակատագրի հեգնանքով դա արել են մարդիկ, որոնք Ռուսաստանի դեսպանության մոտ ցույցեր էին անում ռուսական ռազմաբազան փակելու պահանջով», - ասել է Ռոբերտ Քոչարյանը Yerevan.today, Hayeli.am, Politik.am կայքերին հարցազրույցում։

Նրա խոսքով, մենք չենք կորցրել Սյունիքը մեկ պատճառով՝ ռուսական ռազմաբազայի և ՌԴ-ի հետ պայամանագրի շնորհիվ։ «Գիտե՞ք ինչ կարգավիճակ է ստանում երկիրը, որը չի կարողանում պաշտպանվել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ վերադառնանք և դառնանք ՌԴ-ի ռազամաքաղաքական դաշնակիցը», - ասաց Քոչարյանը:

Դիտվել է՝ 3804

Մեկնաբանություններ